Բաժիններ՝

Վրաստանի առողջապահության նախարարությունը պատրաստ է բնակչության զանգվածային պատվաստումն սկսել հուլիսին

Կորոնավիրուսի դեմ Վրաստանի բնակչության զանգվածային պատվաստումը կսկսվի հուլիսին, որը կապված պատրաստուկների նոր չափաբաժին ստանալու հետ: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։

«Զանգվածային պատվաստումը հայտարարվել է երրորդ եռամսյակում, այսինքն՝ հաջորդ ամսից մենք պատրաստ ենք ինչպես տարածաշրջանային մակարդակով, այնպես էլ Թբիլիսիում սկսել զանգվածային պատվաստման գործընթացը»,-ասել է Տիկարաձեն՝ հանդես գալով կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

Նախարարի խոսքով՝ արդեն մինչեւ շաբաթվա վերջը Վրաստանը պետք է ստանա մինչեւ կես միլիոն չափաբաժին Sinopharm եւ Sinovac չինական պատվաստանյութ, իսկ արդեն հաջորդ շաբաթվանից կսկսվի բնակչության պատվաստումը:

Ինչ վերաբերում է Pfizer-ի պատրաստուկին, որի 1 միլիոն չափաբաժինը պետք է փուլ առ փուլ ստանա Վրաստանը, առողջապահության նախարարությանն արդեն հայտնի է պատվաստանյութի ստացման ստույգ ամսաթիվը: Սակայն, նախարարի խոսքով, ընկերության հետ կնքված պարտավորագրի համաձայն, առայժմ ինքը չի կարող հայտնել ամսաթիվը: Առողջապահության նախարարը նաեւ նշել է, որ բոլոր քաղաքացիները, որոնք պետք է երկրորդ ներարկումն ստանան AstraZeneca պատրաստուկով, պատվաստանյութով կապահովվեն ժամանակին:

Գերակա ուղղություն են դարձել այն քաղաքացիները, որոնց մոտ առաջին ներարկումից հետո անցել է 10-12 շաբաթ: Մինչդեռ, տեղեկատվությունն այն մասին, որ չինական պատվաստանյութերը քաղաքացիներին չեն պաշտպանում «Դելտա» շտամից, այնքան էլ չի համապատասխանում է իրականությանը, հայտարարել է առողջապահության նախարարը:

Տիկարաձեի խոսքով, գիտնականները նաեւ հարցեր ունեն հնդկական շտամի նկատմամբ մյուս պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ: Մինչեռ Եկատերինա Տիկարաձեն ընդգծել է, որ համավարակի նկատմամբ հաղթանակի համար կարեւոր է ոչ միայն պատվաստանյութը, այլեւ համաճարակաբանների պատվիրած կանոնների պահպանումը, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս