
ՕԽ կազմակերպիչները խիստ սահմանափակումների կենթարկեն մի քանի պատվիրակությունների

Ճապոնիայի իշխանությունները նախատեսում են Delta coronavirus շտամի պատճառով խիստ սահմանափակումներ մտցնել որոշ երկրների (Հնդկաստանի, Պակիստանի, Նեպալի, Շրի Լանկայի, Մալդիվներ, Աֆղանստանի) պատվիրակությունների նկատմամբ:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Պահանջներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից: Կսահմանվի եռօրյա կարանտին: Նման իրավիճակում, երկիր ժամանելուն պես, իհարկե խիստ հսկողության պայմաններում, մարզիկները հնարավորության սահմանում կկարողանան պարապել:
Ճապոնիայի ԱՕԿ-ի ղեկավար Յասուհիրո Յամաշիտան ենթադրում է, որ օլիմպիականները չեն խորշի սահմանափակումներից, քանզի նպատակը մարզիկների առողջությունն է և մասնակցությունը խաղերին: