Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կգործարկվի VAR համակարգը

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կարող է օգտագործվել տեսակրկնապատկերների VAR համակարգը:  ՀՖՖ համագումարի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Մենք սկսել ենք տեսակրկնապատկերների VAR համակարգը ներդնելու գործընթացը, որը մոտ 8-10 ամիս կտևի: Գործընթացը բարդ է և կապված է ոչ միայն տեխնիկական հնարավորությունների, այլ նաև մրցավարների վերապատրաստման հետ: Համակարգը կօգնի ավելի լավ անցկացնել առաջնությունները»,-ասել է Մելիքբեկյանը:

Մրցավարների տեսաօգնության համակարգը (կրճատ՝ VAR-ը) թույլ է տալիս մրցավարին որոշումներ ընդունել հանդիպման վիճելի պահերին կրկնապատկերների միջոցով։ 2018 թվականին միջազգային մրցաշարերում պաշտոնապես ընդգրկվել էր Ֆուտբոլի կանոնների մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930