Մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել Երևանի հասարակական տրանսպորտի համար նախատեսված ավտոբուսների արտադրության գործընթացից: Մարությանը տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից կատարելով հետևյալ գրառումը.
«Ժոնգտոնգ գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար: Հիշեցնեմ, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը կսկսվի այս տարվա աշնանը: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում ենք ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին:
Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը»,-գրել է Մարությանը: