
Ֆրանսիայում ոստիկաններն ու փրկարարները շատրվանից դուրս են բերել մի կնոջ և 20-ից 50 եվրո արժեքով հարյուրավոր թղթադրամներ

Ֆրանսիական Դիժոն քաղաքում ոստիկաններն ու փրկարարներն օգնության են հասել մի կնոջ, որը քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող շատրվանում մոտ 50 000 եվրո գումար է շաղ տվել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Անսովոր դեպք է տեղի ունեցել կենտրոնական հրապարակի շատրվանում. դրանում լողացել է մի կին՝ մոտ 50 000 ընդհանուր արժողությամբ թղթադրամների շրջապատում»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Նախնական տվյալների համաձայն՝ ոստիկանները մեծ դժվարությամբ դուրս են բերել ընդհանուր 44 770 եվրո արժողությամբ 20-ից 50 եվրո արժեքով թղթադրամները:
Թե ինչ հանգամանքներում է 51-ամյա կինը շատրվանի մեջ գցել փողերը, դեռ հայտնի չէ: Նշվում է, որ նա հոգեկան խանգարում ունի: