Բաժիններ՝

«Մեսսին և Ռոնալդուն ֆուտբոլի աստվածներն են: Մբապպեն կփոխարինի նրանց, երբ նրանք հոգնեն մեզ երջանկացնելուց»․ Էտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտոն կիսվել է ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի վերաբերյալ իր մտքերով:

– Դուք հինգ տարի անցկացրել եք «Բարսելոնայում» և դիտել Մեսսիի վերելքը: Ի՞նչ եք հիշում այդ ժամանակի մասին:

– Դա ֆուտբոլի աստծո ծնունդն էր:

– Ուժեղ հայտարարություն:

– Ֆուտբոլային աստվածները քիչ էին: Երկուսը Արգենտինայից են: Մեկն արդեն գտել է խաղաղություն և այժմ գտնվում է իր հայրիկի հետ, իսկ մյուսը դեռ մեզ հետ է: Ինձ բախտ է վիճակվել խաղալ Մեսսիի հետ և վայելել նրա ֆուտբոլը: Պաշտոնական մակարդակով չէի կարող խաղալ Դիեգոյի հետ, բայց մանկության տարիներին նրան հաճախ էի տեսնում հեռուստացույցով: Այն, ինչ նա արեց գնդակի հետ, ինձ զարմանալի թվաց:

– Եթե Մեսսին ֆուտբոլի աստվածն է, ապա ո՞վ է Ռոնալդու առաքյալը:

– Կրիշտիանուն այլ աստված է: Մեսսիի հետ միասին նա դարձավ այսօրվա ֆուտբոլի խորհրդանիշը: Բայց նրանց փոխարինելու կգա մեկ այլ աստված, երբ նրանք հոգնեն մեզ երջանկացնելուց: Այս նոր աստվածը կլինի Կիլիան Մբապպեն։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս