
Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Օլիմպիական խաղերին

Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Օլիմպիական խաղերին: Այս մասին գրում է The Guardian-ը: Խաղերին չմասնակցելու մասին հայտարարել է թենիսիստն անձամբ, շեշտելով, որ իր անունը չեն գտնի մասնակիցների ցուցակում:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հնարավոր է չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Ֆեդերերը հայտարարել է, որ տարիքի հետ մեկտեղ հատուկ ընտրությամբ է մասնակցում որևէ մրցաշարի: Ֆեդերերն առաջիկայում կմեկնարկի Ուիմբլդոնում:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: