«Հայկական «ընտրություններ»»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀԱՅԿԱԿԱՆ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Նայեցի «ընտրությունների» ԿԸՀ-ի կողմից ամփոփված պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, ամենաքիչ ձայներ ստացել է «Ազգային օրակարգ» կուսակցությունը ․ 719 քվե, կամ ընտրողների 0,06%-ը։

Մի պահ ընդունենք, որ ընտրությունների արդյունքները արտահայտում են «ժողովրդի» կամքը։

Համոզված եմ, որ մեր ժողովրդի շուրջ 20%-ը միշտ ընտրում է այդ պահի գործող իշխանությանը (սրանց դեմ խաղ չկա, շառից, փորձանքից հեռու), անկախ նույնիսկ այն հանգամանքից, որ այդ իշխանությունը պարտվել է, իրեն նվաստացրել, հայրենիքը նվիրել թշնամուն։ Իսկ մնացած 25-30% ձայների հավելումն արդեն ավանդական ընտրակեղծիքների տեխնոլոգիայի հարց է, որն էլ այս «ընտրությունների» ժամանակ փառահեղորեն կատարելագործված էր։

Ինչ կուզենայի ասել։ Մի պահ պատկերացնենք, որ ամենաքիչ քվեներ ստացած «Ազգային օրակարգ» կուսակցությունն այսօր Հայաստանում իշխանություն է և նրան են ենթարկվում ողջ ուժային և իրավապահ համակարգերը։ Իսկ մեկ ամսից Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ։ Համոզված եղեք, որ այդ նույն 20%-ը մեխանիկորեն կքվեարկի «Ազգային օրակարգ» կուսակցության օգտին, դե իսկ մնացած 25-30%-ն արդեն տեխնիկայի հարց է»։

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ