«Մենք գերադասեցինք անպատվությունը արժանապատվությունից»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մենք գերադասեցինք անպատվությունը արժանապատվությունից։

Մենք ընտրեցինք ազգային նվաստացման ուղին,բայց ամենևին չենք խուսափել նոր սպառնալիքներից ու պատերազմից։

Մենք մերժեցինք հաղթանակը և ընտրեցինք կապիտուլյացիան։

Մենք մեր երեխաների համար ցանկանում էինք խաղաղություն,բայց ընտրեցինք թուրքական հպատակությունը։

Մենք մեր ձեռքով բացեցինք «Հայաստանի դարպասները » ներսից։
Հասկանում ենք այսքանը ,թե՞ ոչ։

Ո՞վ է մեղավոր և պատասխանատու այս ամենի համար։
Մեղավոր է կապիտուլյանտն ու նրան սատարողները, բայց պատասխանատու ենք բոլորս ու այդ թվում ընդդիմությունը, որ «խաղացինք» կապիտուլյանտի խաղի կանոններով։

Իսկ արդյունքում վտանգված է անկախ պետականությունը։
Այսպես շարունակելու դեպքում մենք՝ որպես հասարակություն, արժանի չենք լինի ինքնիշխան ու անկախ Հայաստանի։
Սա է իրականությունը։

Հույս կա՞։ Հույսը միշտ կա։ Դրա համար հավատ է պետք առ Աստված և հրաժարում կուռքերից, սեր հայրենիքի ու համերկրացու հանդեպ, բայց ոչ երբեք «կենացներով լի գինետնային հայրենասիրություն» և իհարկե սեփական սխալների գիտակցում ։

Եվ վերջապես՝ հրաժարում արտագաղթի գաղափարից ։
Հայաստանն Աստծո կողմից մեզ տրված հայրենիք է, հայրենիքը այսօր ծանր վիրավոր է և մեր յուրաքանչյուրի հոգածության կարիքն ունի։

Լքել Հայաստանը,կնշանակի անտեր թողնել մեր Ծնողին։
Ես մնում եմ Հայաստանում ու անելու եմ հնարավորինը նրա ապաքինման համար։

Դժվար է, բայց հնարավոր է:

Հ.Գ. Հոգու հիվանդությամբ են տառապում նրանք,ովքեր բողոքում են սեփական հայրենիքից»։

Գարեգին Նժդեհ

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ