
Իրանում հայտարարել են, որ երկրի միջուկային օբյեկտների մասին այլևս հաշվետվություններ չեն փոխանցի ՄԱԳԱՏԷ-ին

Իրանն այլևս երկրի միջուկային օբյեկտների մասին հաշվետվություններ չի փոխանցի ՄԱԳԱՏԷ-ին` գործակալության տեսչական գործունեության մասին համաձայնագրի ժամկետի ավարտի պատճառով, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, փոխանցում է ria.ru-ն։
«ԱԷՄԳ-ի տրամադրած ժամկետն ավարտվել է մի քանի օր առաջ և չի երկարաձգվի։ Մենք այլևս գործակալությանը որևէ տեղեկատվություն չենք փոխանցի»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին չի տեղեկացրել տեսչական ստուգումները երկարաձգելու իր մտադրության մասին:
Իրանը փետրվարի 23-ին սահմանափակել էր ՄԱԳԱՏԷ-ի տեսչական գործունեությունը՝ կապված «պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոցի» հետ, որը ենթադրում է ընդլայնված ստուգումներ։