Բաժիններ՝

Շրջակա միջավայրի նախարարությունը` Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» մասին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, արձագանքելով Շաքիի ջրվեժի «սևանալու» վերաբերյալ համացանցում տարածված լուրերին, հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա. ջրի գույնի ժամանակավոր փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:

Հաղորդագրության տեքստում ասվում է, որ տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում:

«Այսօր՝ այդ աշխատանքների հետ կապված, ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,-գրված է հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930