Բաժիններ՝

Որտեղ է ապրում Իլոն Մասկը․ նա վաճառել է իր ողջ գույքը և տեղափոխվել ապրելու 50.000 դոլար արժողությամբ տնակում

Ամերիկացի մուլտիմիլիարդեր Իլոն Մասկը վաճառել է իր անշարժ գույքը և տեղափոխվել իր SpaceX ավիատիեզերական ընկերության տարածքում գտնվող և 50 հազար ԱՄՆ դոլար արժեցող տնակում ապրելու: Այս մասին Մասկը հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:

Մասկի նոր տնակի տարածքն ընդամենը 37 քառակուսի մետր է: Ձեռնարկատերն այն անվանել է իր հիմնական ու միակ տունը:

Ավելի վաղ Tesla, SpaceX, Boring ընկերությունների հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը տեղեկացրել էր, որ մտադիր է վաճառել ԱՄՆ-ում իրեն պատկանող վերջին տունը, որը վարձակալության էր տալիս:

Նա իր տները սկսել էր վաճառել 2020 թվականի մայիսից: Մասկը հայտնել էր, որ իր ակտիվում է թողնելու միայն ընկերությունների ակցիաները, իսկ մնացած ողջ կարողությունը վաճառելու է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930