Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 25-ին ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Հունգարիայի մի խումբ ուխտավորների, որոնց թվում են եղել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը և Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ներկա են եղել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը և Հայաստան-Հունգարիա բարեկամության և մշակութային կապերի ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու կրթական հաստատության միջև հաստատված սերտ գործակցությանը, Հայոց Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի կյանքին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն առանձին հանդիպում է ունեցել նաև Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս