Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք՝ 25 կգ քաշով

ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով։

44-ամյա կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում․ որովայնի չափերի մեծացումով, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։

Հիվանդության վաղեմությունը եղել է 2 տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել։

Կատարվել է արգանդի էքստիրպացիա հավելումներով և մեծ ճարպոնի հեռացում։

Վիրահատող բժիշկ՝ ՈւԱԿ-ի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյան, ասիստենտ՝ բաժանմունքի բժիշկ Արթուր Բոյաջյան, անէսթեզիոլոգ՝ Արա Պապյան։

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների։

Ինչպես նշում է պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը, նման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բավականին հաճախ են կատարվում, և դրանք չեն դասվում բարդ վիրահատությունների շարքին։  Ուղղակի նման դեպքերը ևս մեկ առիթ են հորդորով դիմելու մեր կանանց, որպեսզի նրանք ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930