
Հռոմի Պապը հիշել է իր այցը Հայաստան

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ասամբլեայի (ROACO) մասնակիցների հետ հանդիպմանը հիշել է իր այցը Հայաստան: Այս մասին հայտնում է Vaticannews-ը:
«2016 թվականին իմ՝ Հայաստան կատարած առաքելական ճամփորդության վերջում Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ մենք աղավնիներ բաց թողեցինք երկինք՝ ի նշան խաղաղության Կովկասի ամբողջ տարածաշրջանում: Ցավոք, վերջին ամիսներին իրավիճակը կրկին վատթարացել է, և ես շնորհակալ եմ Վրաստանի և Հայաստանի իրավիճակի վրա ձեր ուշադրության համար, որն ուղղված է նրան, որպեսզի կաթոլիկ համայնքը հետագայում էլ շարունակի ծանոթ լինել ավետարանական կյանքին»,- ասել է Հռոմի Պապը: