Հունաստանում կվերանա փողոցում պարտադիր դիմակ կրելը

Հունաստանում հունիսի 24-ից վերանալու է փողոցում պարտադիր դիմակ կրելը, իսկ հունիսի 28-ից՝ պարետային ժամը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության և հակաճգնաժամային կառավարման փոխնախարար Նիկոս Հարդալիասը:

Նա տեղեկացրել է, որ նման որոշում է կայացվել երկրում համաճարակային իրավիճակի բարելավման արդյունքում:

Հունիսի 28-ից թույլատրվելու է ռեստորաններում սեղանի մոտ հավաքվել 10 մարդու՝ նախկին 6-ի փոխարեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930