Ափօ Սահակյանը երկրպագուների դատին է հանձնել «Եար մի գնա յայլեն» երգի հոլովակը
Երուսաղեմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը, որը Հայաստան է եկել Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, երաժշտասերներին է ներկայացրել «Եար մի գնա յայլեն» ժողովրդական երգի տեսահոլովակը: Այն արդեն համացանցում է: Հոլովակի ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է:
Ռոք-երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր Ափօ Սահակյանը մասնագիտությամբ քաղաքագետ է. երաժշտական կրթություն չի ստացել, բայց երկար տարիներ զբաղվում է երաժշտարվեստով: Նա Երուսաղեմում գործող հայտնի Apo and The Apostles ռոք-խմբի հիմնադիրն է, բայց նաև մեծ ուշադրություն է դարձնում հայկական ժողովրդական երգերին՝ իր համերգների ժամանակ հնչեցնելով այդ ստեղծագործությունները: Ափօյի կատարմամբ հայտնի են «Արի երթանք», «Այգեպան աղջիկ», «Մարո» և մի շարք այլ գործեր:
Սահակյանը համերգներով հանդես է եկել նաև Հայաստանում: