Մերկելը խոսել է կորոնավիրուսի նոր մուտացիաների առաջացման հնարավորության մասին

Կորոնավիրուսի նոր շտամները կշարունակեն ի հայտ գալ այնքան ժամանակ, քանի դեռ ողջ աշխարհը չի պատվաստվել:  Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Տարբեր վարիացիաներ կարող են հայտնվել, քանի դեռ ողջ աշխարհը պատվաստված չլինի: Պետք է դա հաշվի առնենք»,- ընդգծել է Մերկելը:

Ավելի վաղ նա իր անհանգստությունն էր հայտնել վիրուսի հնդկական շտամի՝ «Դելտա»-ի տարածման փաստի առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930