Ինչո՞ւ ԿԸՀ կայքը դադարեցրեց օնլայն ռեժիմով վերահաշվարկի արդյունքներին հետևելու հնարավորությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ կայքից հեռացրեց օնլայն արդյունքները, որի միջոցով հնարավոր էր լինում հետևել վերահաշվարկի ընթացքում քաղաքական ուժերի ձայների փոփոխությունները։ Փոխարենը ԿԸՀ–ն տեղադրել է ընտրությունների արդյունքների արձանագրությունը, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 687․414 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 268.300, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․647։

Սակայն ժամը 15։15–ի դրությամբ ԿԸՀ–ում օնլայն արդյունքները փոփոխվել էին՝ դառնալով՝

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 540.314 ձայն – 52.9 տոկոս

«Հայաստան» դաշինք՝ 218․625– 21․4 տոկոս

«Պատիվ ունեմ» դաշինք՝ 53․393– 5.2 տոկոս

Ժամը 15։27–ի դրությամբ պատկերը հետևյալն էր՝

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 537․247– 52.8 տոկոս

«Հայաստան» դաշինք՝ 218.069– 21.4 տոկոս

«Պատիվ ունեմ» դաշինք՝ 53․394– 5.2 տոկոս։

Հ․Գ․ Նշենք, որ օնլայն արդյունքները կայքում հեռացվելուց հետո հայտնվեց այս պարզաբանումը՝ «ԿԸՀ -ի կայքից հեռացվել է օնլայն արդյունքները. Այդ պատճառով ստորև ներկայացնում ենք 2021թ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների արձանագրությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930