Բաժիններ՝

Սուրենավանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել

Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած 14-ամյա տղան գիտակցության է եկել։

Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«14-ամյա տղան գիտակցության է եկել, սկսել է ինքնուրույն շնչել: Առողջական վիճակում կա դրական տեղաշարժ: Նա շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն»,- նշել է Դերձյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս