«Արա Այվազյանը տորպեդահարել  է գերիների հարցը, խնդիրներ ստեղծել». Արմեն Գրիգորյան

Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը փորձել է անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է գերիների հարցին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում, և երբ պարոն Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց: Պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները մենք չունենք:  Եվ երբ որ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, հնարավորություն ստեղծվեց նաև այս հարցը լուծել: Նա ոչ միայն ստում էր, այլև տորպեդահարում էր, նա ցանկություն չուներ ՀՀ անվտանգության հարցերը լուծել:

Նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել: Ամիսներ շարունակ այս հարցը հնարավորություն չէր լինում լուծել, հենց պաշտոնյան հրաժարական է տալիս, դրանից հետո 2 շաբաթվա ընթացքում, երբ ինքն այլևս չի մասնակցում բանակցություններին, հարցը լուծվում է»,- նշեց նա՝ լրացնելով, որ ԱԳ նախկին նախարարը տորպեդահարել է իրենց՝ հարցեր լուծելու հնարավորությունը, և, որ նա պաշտոնը, կարելի է ասել, լքել է ռազմի դաշտում գտնվելու ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս