
3,9 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Պեկինից 150 կիլոմետր հեռավորության վրա

3,9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցել Պեկինի վարչական սահմանից 150 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Հունիսի 22-ին այդ մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:14-ին (Երեւանի ժամանակով 07:14-ին) Հեբեյի նահանգի Չժանբեյի գավառում: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա եւ գտնվել է Չժանցզյակոու քաղաքից (շուրջ 4,4 միլիոն բնակիչ) 50 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք:
Զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: 2022 թվականի փետրվարին Չժանցզյակոուն Պեկինի հետ մեկտեղ կընդուն XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: