Leica-ն ներկայացրել է իր առաջին տեսախցիկ-սմարթֆոնը
Փաստորեն, սա նախկինում ներկայացված Auqos R6 սմարթֆոնի փոքր-ինչ փոփոխված մոդելն է` Sharp-ի և Leica-ի համատեղ զարգացում:
Նոր Leitz Phone 1-ն առաջինն է, որն ունի ամբողջ սմարթֆոնի ապրանքանիշի հայտնի կարմիր կետը: Մինչ այդ, Leica-ն իր անունն էր տվել միայն տարբեր սարքերի տեսախցիկների համակարգերին:
Սմարթֆոնը կարելի է անվանել նվաճում բջջային լուսանկարչության համար: Այն ստացել է 1 դյույմ տեսախցիկ, 20 մեգապիքսել թույլատրելիություն: Նախկինում նման մոդուլները հասանելի էին միայն որոշ կոմպակտ սմարթֆոններում: Հետաքրքիր է, որ Leitz Phone 1-ի հաստությունը չի տարբերվում սմարթֆոնների այլ ժամանակակից մոդելներից` այն 9,5 մմ է: Սմարթֆոնի մեկ այլ առանձնահատկությունն էլ էկրանն է: Այն ստացել է նոր սերնդի մատրիցա, որը կոչվում է Pro IGZO OLED, որն աջակցում է էկրանների թարմացման դինամիկ արագությանը 1 Հց-ից 240 Հց և պիկ պայծառությունը 2000 նիտ: Auqos R6-ի նման, սմարթֆոնը սնուցվում է Snapdragon 888 պրոցեսորով, ունի 12 ԳԲ օպերատիվ հիշողություն, մինչդեռ մշտական հիշողության ծավալը 128 ԳԲ-ից դարձել է 256 ԳԲ:
Leica Leitz Phone 1 նախնական պատվերի գինը, որը Ճապոնիայում մեկնարկում է հունիսի 18-ին, կազմում է 1700 դոլար:
Սիրարփի Աղաբաբյան