Բաժիններ՝

Ռոնալդուն առաջին մարդն է, ով Instagram-ում ունի 300 միլիոն հետևորդ

Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում աշխարհի ամենահայտնի անձնավորությունն է:

Ֆուտբոլիստի սոցիալական մեդիայի հաշիվն ունի 300 միլիոն բաժանորդ: Պորտուգալացին դարձավ պատմության մեջ առաջին մարդը, ով հասավ նման ցուցանիշների:

Ռոնալդուին հաջորդում են ըմբիշ և դերասան Դուեյն Ջոնսոնը (246 միլիոն բաժանորդ), ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն (244 միլիոն) և մոդել Քայլի Ջենները (241 միլիոն) Instagram-ի ամենահայտնի հաշիվների ցուցակում:

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Instagram-ում ունի 219 միլիոն հետևորդ, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը՝ 152 միլիոն:

Հունվարին Ռոնալդուն Instagram-ում հատեց 250 միլիոն շեմը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս