
Ալեն Դելոնը ինսուլտից հետո առաջին անգամ լուսանկարվել է ամսագրի համար

Լեգենդար Ալեն Դելոնն ինսուլտից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Paris Match-ին և հայտնվել է ամսագրի շապիկին: Լուսանկարը հրապարակվել է Ինստագրամ սոցիալական ցանցում:
Դելոնը, ով իր 85-ամյակը նշեց անցյալ տարի, ամսագրի շապիկին հայտնվել է իր շան հետ:
Որոշ երկրպագուներ լուսանկարի մեկնաբանություններում գրել էին, որ հիվանդությունը շատ է փոխել դերասանին, իսկ մյուսները պարզապես հարգանքի խոսքեր էին հղել Դելոնին, նշելով, որ նա կենդանի լեգենդ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը