Բռնցքամարտիկներն առաջին մեդալներն են ապահովել Եվրոպայի առաջնությունում
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։
Հայաստանի համար առաջին մեդալն ապահովեց 56 կգ քաշային Արթուր Բազեյանը, ով 1/4 եզրափակիչում հսկայական առավելությամբ գեղեցիկ հաղթանակ տոնեց Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ալեն Ռահիմիչի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Բազեյանը ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի 1/4 եզրափակիչի ևս 3 մասնակից։