«Բացառապես քաղաքական երանգներ ունեցող հետապնդում է, իրավաբանության հետ որևէ աղերս չունի». Էրիկ Ալեքսանյանը՝ պրոֆեսոր Չարչյանին կալանավորելու միջնորդության մասին

Նախաքննական մարմինը պրոֆեսոր Չարչյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:

«Քիչ առաջ տրամադրվեց կալանքի միջնորդությունը: Դրանում նշվում է, որ պարոն Չարչյանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի ու կխոչընդոտի քննությանը, բայց այդ փաստարկները որևէ հիմք չունեն»,- ՀՔԾ-ից դուրս գալուց հետո ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Արմեն Չարչյանին հրավիրել են ՀՔԾ՝ մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի հարցը քննարկելու:

Պաշտպանը տրամաբանությունից զուրկ դատողություն համարեց ՀՔԾ-ի միջնորդության հիմքերը:

«Բացառապես քաղաքական երանգներ ունեցող հետապնդում է, իրավաբանության հետ որևէ աղերս չունի»,- եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930