
Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանին շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 21-ին հեռախոսազրույց է վարել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ Այս մասին հայտում են ՊՆ-ից։
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների և իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ։
«Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և դրա հանգուցալուծման ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները գոհունակություն են հայտնել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագոծակցության դինամիկ զարգացման կապակցությամբ և շեշտել այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի ժամանակին և լիարժեք իրականացման կարևորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրների։