Շվեդիայի խորհրդարանն առաջին անգամ անվստահության քվե է հայտնել վարչապետին
Շվեդիայի խորհրդարանում հունիսի 21-ին կայացել է գործող վարչապետ Ստեֆան Լյովենին անվստահության քվե հայտնելու քվեարկությունը, որի հեռարձակումը տրվել է համացանցում: Պատգամավորների մեծ մասը՝ 349 հւգուց 181-ն, անվստահությոն է հայտնել կառավարության ղեկավարին։
Անվստահության քվեի հնարավորությունն ամրագրված է 1974 թվականի Սահմանադրության մեջ: Այդ ժամանակվանից ի վեր ռիքսդագը տասնմեկ անգամ քվերակել է այդ հարցի շուրջը եւ միշտ բացասական: Այսպիսով Ստեֆան Լյովենը դարձել է պատմության մեջ առաջին վարչապետը, որին անվստահության քվե են հայտնել:
Հունիսի 17-ին «Շվեդ դեմոկրատներ» պոպուլիստական կուսակցությունը պահանջել է խորհրդարանում անցկացնել քվեարկություն վարչապետին վստահություն հայտնելու հարցով:
Ավելի վաղ Ձախ կուսակցության առաջնորդ Նուշի Դադգովստարը հայտարարել է, որ չի վստահում Լյովենին նոր տներում բնակարանի վարձակալության շուկայական գներ սահմանելու՝ կառավարության առաջարկության պատճառով: Խորհրդարանում վարչապետի դեմ են քվերակել նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական եւ Չափավոր կոալիցիոն կուսակցությունները:
Քվեարկությունից հետո Լյովենն ստիպված կլինի կա՛մ պաշտոնաթող լինել, կա՛մ էլ հայտարարել արտահերթ ընտրություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: