«Միայն մեկ հարց տվեք ինքներդ ձեզ. բացի իշխող կուսակցության այն խմբից, որը նորից պաշտոններ կստանա, էլ ո՞վ ուրախացավ ընտրությունների արդյունքներով»

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք մեր ազգային հաղթանակների ձեռքը կրակ ենք ընկել: Ամեն ինչ անում ենք, որ դրանք չպահպանենք, կորցնենք:

88-ի ազգային զարթոնքը մարեցինք, Արցախը հանձնեցինք, անկախության հանձման սկիզբը դրեցինք… Ոնց հասկանում եմ` մենք ահավոր չենք սիրում մեր գալիք սերունդներին, սեփական թոռներին ու կոռներին: Եվ խնդիրը ոչ թե անհատական դաշտում է, այլ միասնական, ազգային, կոլեկտիվ: «Մենք» արժեք չստեղծեցինք, եղած «Մենք»-ն էլ չենք սիրում:

Հ.Գ. Միայն մեկ հարց տվեք ինքներդ ձեզ. բացի իշխող կուսակցության այն խմբից, որը նորից պաշտոններ կստանա, էլ ո՞վ ուրախացավ ընտրությունների արդյունքներով: Թշնամին աջից ու ձախից. չգիտեմ՝ ով ի՞նչ է մտածել, ցանկացել, երազել, ծրագրավորել նախնտրականի ժամանակ, բայց արդյունքը մեր այսօրվա «մենքի» ուրախացրեց մի հազար հայի և 10 միլիոն ազերի ու 80 միլիոն թուրքի:

Հ.Գ. Մի´ մեղադրեք ուրիշներին, փորձեք գտնել ձեր նպաստի և դերակատարման սխալը, իհարկե, եթե արդյունքը, որ ունենք, հենց ձեր ցանկությունը չէր:

Հ.Գ. Մոնթեի խոսքը հայոց պատմության վերջի էջի ասին` «Մենք» սկսեցինք թերթելու գործընթացը: Աստված տա ամբողջական չթերթենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930