«Հիասթափությունը երբեք ցանկալի հետևանք չի եղել, այդպես է նաև հիմա»․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերներ,
Հիասթափությունը երբեք ցանկալի հետևանք չի եղել, այդպես է նաև հիմա։

Դեպի ուժեղ Հայաստան մեր ընթացքը ոչինչ չի կարող կասեցնել՝ անգամ կեղծված ընտրություններն ու մի քանի հարյուր այն քաղաքացիները, ովքեր վստահության մանդատ են տվել Արցախի մնացյալ 25%-ի փոշիացման համար, այն մի քանի տավուշցիները, ովքեր իրենց քվեով հաստատեցին իրենց իսկ բնակավայրի անկլավային լինելը, և անգամ այն սյունեցիները, ովքեր հպատակություն հայտնեցի ադրբեջանին ու համաձայնություն Սյունիքի կործանմանը։

Ինձանից չակնկալեք, որ շատերի պես լույսի արագությամբ ջնջելու եմ «Հայաստան» դաշինքի տարբերանշանով նկարները, կամ ժխտելու եմ այն պատմությունը, որը թիմի հետ կերտել եմ մինչև երեկ և ամրացնելու եմ այսօրվանից սկսած։

Ես տեր եմ իմ երկրին այնքան, ինչքան կբաբախի իմ սիրտը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930