Բաժիններ՝

Գործադուլի հետևանքով շարժակազմերի կեսը դուրս չի եկել Փարիզի երկաթուղային գծեր

Հունիսի 21-ին խոշոր գործադուլ են անցկացնում Ֆրանսիայի Երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) Փարիզի տարածաշրջանի գծերի աշխատողները: Այդ մասին ասված է գործարկու ընկերության կայքում զետեղված հայտարարության մեջ: Դրա հետեւանքով քաղաքային RER էլեկտրագնացքի երեք գծեր է դուրս եկել կեսից ոչ ավելին, մնացած վեց գծեր՝ մեկ երրորդից ոչ ավելին։

Աշխատավորները եւ նրանց արհմիությունները դժգոհ են մրցակցության համար հատվածի բացումից, ինչը Ֆրանսիայի իշխանությունները կատարում են Եվրահանձնաժողովի պահանջով: RER-ի՝ Փարիզն սպասարկող մի շաք գծերի աշխատակիցներ առաջադրում են նաեւ մի շաք լրացուցիչ պահանջներ, որոնք մասնավորապես կապված են աշխատանքի պայմանների եւ մշտապես աճող ծանրաբեռնության հետ:

Գործադուլն անցկացվում է Ֆրանսիայի դպրոցական կրթության համակարգի համար կարեւոր՝ բակալավրի աստիճանի քննություններն սկսվելու օրը: Այդ առնչությամբ SNCF-ն կրթության շրջանային բաժիններին վաղօրոք նախազգուշացրել է դպրոցականների հնարավոր ուշացման մասին եւ դրանց ղեկավարությանը հորդորել է ըմբռնումով վերաբերվել դրան:

Նաեւ SNCF-ն փարիզցիներին եւ մայրաքաղաքի Իլ դը Ֆրանսի տարածաշրջանի բնակչներին հորդորել է ըստ հնարավորության այլ օրերի հետաձգել իրենց ուղեւորությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս