
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները

Էլեկտրոնային քվեարկության իրավունք ունեցող 650 անձանից քվեարկել է 500-ը, քվեաթերթիկներից 45-ը եղել է անվավեր, հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
43 մասնակից ընտրել է ՀԱԿ-ին, 163՝ ՔՊ-ին, 135-ը՝ «Հայաստան» դաշինքին, 14՝ «Պատիվ ունեմ» դաշինքին, 14՝ ԼՀԿ-ին, 17-ը Հանրապետություն կուսակցությանը, 3-ը՝ ԲՀԿ-ին, 12-ը՝ 5165-ին, 3-ը՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքին։
էլեկտրոնային քվեարկության մասնակիցներն արտասահմանում ապրող դիվանագետներն ու նրանց ընտանիքների անդամները։