6/18 տեղամասում ՔՈ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանն աթոռով խփել է վստահված անձի գլխին

Քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Աջափնյակի 6/18 ընտրատեղամասում: Հաշվարկի ընթացքում՝ 22:25-ին,  «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորության թեկնածու Սուրեն Սահակյանն ու կուսակցության վստահված անձը  ցանկացան   մտնել ընտրատեղամաս, սակայն  ոստիկաններն ու հանձնաժողովի նախագահը  թույլ չտվեցին, ինչը վերաճեց ծեծկռտուքի: Ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին անձին, ում հետ Սահակյանը վիճաբանության մեջ էր մտել:

Ծեծկռտուքի հետևանքով վնասվել է ընտրատեղամասում գտնվող կանանցից մեկի գլուխը: ՔՈ կուսակցության ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը աթոռով խփել է ՀԱԿ վստահված անձ Աքուլյան Լուսինեի գլխին: Նրա խոսքով, գլուխն ամբողջովին այտուցվել է:

Տեսանյութեր

Լրահոս