«Մեզ մոտ ուսապարկերն առավոտվանից խախտումներ է, որ անում են».  Առուշ Առուշանյան

«Մեզ մոտ «ուսապարկերն» առավոտվանից խախտումներ է, որ անում են։ Բազմաթիվ են նման դեպքերը՝ մեկ-երկուսը չի, որ թվարկեմ. արձանագրվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Նա տեղեկացրեց, որ այլ միջադեպեր, խուզարկության փորձեր չեն եղել, և, որ իրենց վստահված անձինք տեղերում են. «Ամեն բան բնականոն հունով ընթանում է»:

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս ժամի դրությամբ միջադեպեր չեն արձանագրվել. «Վստահված անձինք իրավիճակը վերահսկում են. այս պահի դրությամբ արձանագրված լուրջ խախտումներ չունենք»:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպվել է «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Սիսիան քաղաքում, բոլոր շտաբների խուզարկության օպերացիա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930