«Դուք պետք է իմանաք, որ երկրի այսպես կոչված ղեկավարի այսպես կոչված ուժային կառույցներում արդեն իսկ ներդրված են ադրբեջանական ուժայիններ». Սերգեյ Կուրղինյան
«Այդ Փաշինյանը պարտվե՞լ է պատերազմում, թե՞ չէ: Այո՞, թե՞ ոչ…Նա էր գերագույն հրամանատարն այն պահին, երբ սկսվեց պատերազմը: Մյուս հարցս՝ հնարավո՞ր է, որ Փաշինյանը խաղաղություն էր ուզում Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով փոխզիջման գնով: Հնարավոր է, բայց նա այդ պատերազմը սադրե՞ց իր արտահայտություններով: Պատերազմից առաջ նա որպես խաղաղապա՞հ էր աշխատում, թե՞ սադրիչ, որը դրդում է պատերազմի: Դուք բոլորդ գիտեք, որ նա աշխատում էր սադրիչի պես, իսկ հետո պարտվեց պատերազմում»,- հայ ժողովրդին հղած իր ուղերձի ժամանակ ասաց ռուսաստանաբնակ քաղաքագետ և վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանը:
Հաջորդ հարցը, որը քաղաքագետն ուղղում է հայ ժողովրդին, այն է, թե այդ պատերազմում Փաշինյանը պարտվեց ուժերի հարաբերակցությունը ոչ մեր օգտին լինելու պատճառով, չէ՞ր կարող այն չպարտվել, թե՞ ամեն ինչ արեց պարտվելու համար:
«Արդեն բավականաչափ ինֆորմացիա կա այն մասին, որ Փաշինյանն արել է ամեն բան՝ այդ պատերազմը սկսելու, պարտվելու համար»,- նշեց Սերգեյ Կուրղինյանը՝ հավելելով, որ հայերն իրենց հարց պետք է տան՝ այս մարդու կերպարը համապատասխանո՞ւմ է այն թեկնածուի կերպարին, ով պետք է պատասխան տա հայ ժողովրդի ճակատագրի համար:
Հաջորդիվ Սերգեյ Կուրղինյանը հարցնում է՝ պատրա՞ստ է արդյոք հայ ժողովուրդը էլի զիջումների, ընդհուպ՝ ինքնաոչնչացման:
«Հայ ժողովորդը ցանկանո՞ւմ է վերածվել Օսմանյան կայսրության վիլայեթի: Ուրեմն թող իր ձայնը տա Փաշինյանի օգտին: Արդեն Ալիևն է հայտարարում, որ Փաշինյանն իր խաղադրույքն է, որ ինքն է նրան բերել իշխանության, ու սա շատ մոտ է ճշմարտությանը»,- ասաց Կուրղինյանը՝ հավելելով՝ մի՞թե հայ ժողովուրդը չի տեսնում, որ այդ մարդը, նրա կինն ու մտերիմները անհամատեղելի են հայ ժողովրդի արժեքային համակարգի հետ:
Քաղաքական վերլուծաբանն իր ուղերձում հատկապես կարևորեց ընտրությունների ազատ ու թափանցիկ անցկացման հանգամանքը, սակայն հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ իր ձայնը չպիտի տա այն մարդու օգտին, ում մասին բացահայտորեն խոսում են, որ հավաքագրված է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից:
«Եվ եթե հայ ժողովրդին հաջողվի ազատվել սեփական անխելքության ու օտար ուժերի կողմից իր վզին փաթաթված Փաշինյան անունով գաղութատիրական լծից, նա արդեն Բաքվից կկազմակերպի հաջորդ հակահայկական ակցիաները, եթե նրան թույլ տան փախչել»,- ասաց Սերգեյ Կուրղինյանը:
Նրա խոսքով՝ ազատ ընտրությունները շատ կարևոր են այն համատեքստում, որ բոլորը կտեսնեն, թե ում ու ինչ է ընտրել հայ ժողովուրդը:
«Թող որոշակիություն լինի՝ հայկական կյա՞նք, թե՞ հայկական մահ, Հայաստանի դավաճանությո՞ւն, թե՞ ազգային շահերի պաշտպանություն, բարոյական արժեքնե՞ր, թե՞ հակաբարոյական տականք…»,- ասաց Կուրղինյանը:
Քաղաքագետը վստահ է, որ իշխանություն զավթածներն այդ իշխանությունն ինքնակամ չեն հանձնելու:
«Տոտալիտար բռնապետության, անբարոյական տականքի դեմ պայքարողները պետք է իմանան՝ նա իր կամքով իշխանությունը չի տալու: Փաշինյանը պատրաստ է ցանկացած արյան, ցանկացած սադրանքի, և ամենակարևորը՝ դրան պատրաստ են նաև իր տերերը»,- նշեց Սերգեյ Կուրղինյանը:
Վերջինս կրկին կոչ արեց անցկացնել ազատ ընտրություններ, թույլ չտալ, որ Փաշինյանը կեղծի դրանք, ու նաև բացառել հետընտրական բռնաճնշումները:
«Դուք պետք է իմանաք, որ երկրի այսպես կոչված ղեկավարի այսպես կոչված ուժային կառույցներում արդեն իսկ ներդրված են ադրբեջանական ուժայիններ, արդեն իսկ ներդրված են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները, որոնք աշխատում են՝ որպես ազգային հատուկ ծառայություններ, ձեր դեմ»,- հայտարարեց Սերգեյ Կուրղինյանն ու հարց ուղղեց հայ ոստիկաններին ու ուժային կառույցներին ընդհանուր առմամբ:
«Այս մարդիկ պատրա՞ստ են ապահովել հայ ժողովրդի ազատ կամարտահայտությունը, թե՞ պետք է աջակցեն տականքին ամեն գնով վերարտադրվելու համար, ով հետո կբերի թուրքերին: Հայ ոստիկաններ, դուք պատրա՞ստ եք լիզել թուրքերի բոլոր մարմնամասերը, ովքեր ձեզ հետո կոտորելու են, թե՞ դուք պատրաստ եք պաշտպանել հայկական ինքնիշխանությունը: Սրա միջև եք դուք ընտրելու, ընտրելու եք կյանքի ու մահվան միջև, բարոյականության ու ազգային խայտառակության, ազգային հավատարմության ու ազգի դավաճանության միջև»,- ասաց քաղաքական վերլուծաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը