«Հանձնաժողովի նախագահի մեկնաբանությունն այն էր, որ այդպես պետք է լիներ՝ կնիքն իր հետ պետք է տուն տաներ». Շուռնուխում ՔՊ-ականը խախտում է թույլ տվել

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ընտրատեղամասի ՔՊ-ական հանձնաժողովի նախագահն ընտրություններից առաջ կնքին իր հետ տուն է տարել, որը վերադարձրել է օգտագործված վիճակում։

168.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ հանձնաժողովի նախագահն իր այդ քայլերին տվել է հետևյալ բացատրությունը՝ այդպես պետք է լիներ։

«Հանձնաժողովի նախագահի մեկնաբանությունն այն էր, որ այդպես պետք է լիներ՝ կնիքն իր հետ պետք է տուն տաներ։ Այս ամենի արձանագրությունը վստահված անձի կողմից արձանագրվել է։ Հանձնաժողովի նախագահն այն ստորագրել է, սակայն չի մտցրել մատյան»,-նշեց Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է ընդհանուր ընտրական իրավիճակին, Հակոբ Արշակյանն ասաց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

Տեսանյութեր

Լրահոս