Խրախուսում ենք բոլոր կողմերին աջակցել հարգալից և խաղաղ միջավայրի ապահովմանը․ ՀՀ–ում ընտրություններին տեխնիկական աջակցություն ցուցաբերող միջազգային հանրության գործընկերներ
Հայաստանում ընտրություններին տեխնիկական աջակցություն ցուցաբերող միջազգային հանրության գործընկերների հայտարարությունը
Այս կիրակի հայ ժողովուրդը նոր խորհրդարան ընտրելու նպատակով մասնակցելու է ընտրությունների: Մենք՝ միջազգային հանրության գործընկերներս, խրախուսում ենք բոլոր մասնակիցներին ապահովել, որ ընտրությունները բավարարեն կամ գերազանցեն նախորդ՝ 2018 թ․ ընտրություններին սահմանված ընդհանուր բարձր նշաձողը:
Այդ նպատակով մենք շարունակում ենք տեխնիկական աջակցություն ցուցաբերել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին՝ աջակցելու արժանահավատ ընտրական գործընթացի խթանմանը՝ թափանցիկ, արհեստավարժ եղանակով։
Խրախուսում ենք բոլոր կողմերին աջակցել հարգալից և խաղաղ միջավայրի ապահովմանը, որը կնպաստի ընտրողների իրավունքների ազատ կամարտահայտմանը՝ երկրի ապագայի համար այս կարևոր փուլում: Մենք մնում ենք հավատարիմ գործընկերներ՝ աջակցելով երկրի խաղաղությանն ու բարեկեցությանը։
Հայտարարությանը միացած կողմեր (այբբենական կարգով)՝
Դեսպան Անդրեա Վիկտորին, Հայաստանում ԵՄ պատվիրակություն
Դեսպան Ջոն Գալագեր, Երևանում բրիտանական դեսպանատուն
Դեսպան Լին Թրեյսի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորի, Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն
Դեսպան դոկտ․ Միխայել Յոհաննես Բանցհաֆ, Երևանում Գերմանիայի դեսպանություն
Դեսպան Նիկոլաս Սխերմերս, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանություն
Դեսպան Պատրիկ Սվենսոն, Հայաստանում Շվեդիայի դեսպանություն
Պրն. Շոմբի Շարփ, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ
Դեսպան Ստեֆանո Լազարոթո, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն