Նեյմարը արտասվել է՝ խոսելով Պելեի ռեկորդի մասին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Պելեի՝ Բրազիլիայի հավաքականում խփած գոլերի ռեկորդի մասին:
Հունիսին հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Բրազիլիայի բոլոր չորս խաղերում: Ամերիկայի գավաթի խաղարկությունում գոլ խփելով Պերուի դարպասը (4:0), 29-ամյա ֆուտբոլիստը 68 գոլի հեղինակ է դարձել ազգային թիմի կազմում: Պելեի ռեկորդը 77 գոլ է:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Պելեի ռեկորդին մոտենալուն:
– Սա առանձնահատուկ զգացողություն է: Վերջին երկու տարիների ընթացքում ես շատ բաների միջով եմ անցել: Այս վիճակագրությունն արտացոլում է, թե որքան ուրախ եմ խաղալ Բրազիլիայում՝ ներկայացնելով իմ երկիրը, ընտանիքս: Մենք բոլորս շատ անսովոր պահ ենք ապրում, Բրազիլիան, ինչպես մյուս երկրները, շատ ծանր վիճակում է:
Ինչ-որ մեկի համար կուռք լինելը, մարդկանց ուրախացնելը` դա ինձ ուրախություն է պատճառում: Ես սիրում եմ այն պատմությունը, որը ես գրում եմ այստեղ: Ես ուզում եմ, որ իմ ընտանիքն ու ընկերները հպարտանան ինձանով: Հուսով եմ, բոլորը, ովքեր սիրում են այս խաղը, հպարտանում են ինձանով, քանի որ այս թվերը ոչինչ չեն նշանակում: Ուղղակի հպարտություն է, որ ես ներկայացնում եմ Բրազիլիան»,- ասել է Նեյմարն արցունքներն աչքերին։
Սիրարփի Աղաբաբյան