
ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի հարցով կապի մեջ է բոլոր կողմերի հետ. Պեսկով

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հարցով սերտ կապի մեջ է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք սերտ կապի մեջ ենք և Անկարայի, և Բաքվի, և Երևանի հետ և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացմանը՝ ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, իրավիճակի ընդհանուր շտկմանը և չպետք է պարունակի ինչ-որ տարր, որը կարող է պատճառ դառնալ լարվածության ավելացմանը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: