«Լո՞ւրջ ես ասում, արա. էս բնագի՞ծ ա, քարտեզին նայիր, տականք». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փոխանցմամբ՝ երեկ Հանրային հեռուտատեսության եթերում քաղաքական որոշ ուժերի բանավեճից տպավորություն է ստացել, որ  այն անբարոյականության մերկապար էր՝ «ստրիպտիզ» և շողոքորթության շքահանդես։

«Նիկոլ Փաշինյանը և իր գրպանային դաշնակիցներն  ամբողջ քարոզչության ընթացքում անցել են պարզապես բացահայտ պասերով խաղի։ Ինչպես կարելի է  լուրջ վերաբերվել այն քաղաքական թիմերին, որոնք փոխանակ խոսեն սեփական վարկանիշի ու ծրագրերի մասին, անընդմեջ խոսում են այն մասին, որ վիժվածքն ունի 60 տոկոս, 60 տոկոս նա ունի Ադրբեջանում։ Հայաստանում գուցե նա ունի տոկոսներ, բայց այդ տոկոսներն այլևս իրեն հաղթանակ չեն բերելու»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը։

Նա անդրադարձավ նույն բանավեճի բովանդակության երեք թեզերին, որոնցից մեկը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունն էր, թե ինչպես կարող էր ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ դա պատերազմ կբերեր։

«Ու այսքան երկար ականջավոր չորքոտանու տեղ դնել սեփական ժողովրդի՞ն, նման անբարոյական մարդ ես այլևս չգիտեմ։ Այստեղ խնդիրը չէր վերաբերում պատերազմից առաջ Արցախի ճանաչմանը, դրա մասին երբեք ընդդիմությունը չի բարձրաձայնել։ Սակայն ընդդիմությունը մշտապես բարձրաձայնել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կար առնվազն երկու լեգիտիմ, միջազգային հանրության աչքերում արդարացված առիթ և հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետությունը։ Արցախի Հանրապաետությունը պիտի ճանաչվեր 44-օրյա պատերազմի ընթացքում, ոչ թե պատերազմից առաջ։ Եվ այս անբարո մանիպուլյացիան, որը նա փաթաթում է մեր միամիտ ունկնդիրների ականջներին, պարզապես պետք է հիմա մերկացնել ու հերձել»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցրեց, որ  առաջին հնարավորությունը Հայաստանն ունեցել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ Ռուսաստանի միջամտությամբ ստորագրվեց հումանիտար զինադադար, որը տևեց մի քանի ժամ։ Ադրբեջանն այդ հումանիտար զինադադարը խախտեց և ՀՀ իշխանություններին տվեց հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետությունը։

Երկրորդ հնարավորությունը եղել է հոկտեմբերի 17-ին, երբ Ֆրանսիայի միջնորդությամբ ստորագրվեց հերթական հումանիտար զինադադարը, որը նույնպես Ադրբեջանի կողմից խախտվեց, այդ ժամանակ էլ Հայաստանի ղեկավարը ստացավ երկրորդ լեգիտիմ հնարավորությունը, սակայն չճանաչեց։

«Երբ երեկ Նիկոլը ծղրտում էր, թե եթե ճանաչեին Արցախը,  ապա այս բնագծերով Արցախ չէինք ունենա, լո՞ւրջ ես ասում, արա, սա բնագի՞ծ է, Արցախից կույրաղիք է թողել, թող տականքը նայի քարտեզի վրա։ Ինչո՞ւ էր սպառնում, որ դա էլ չէր մնա՞, մենք շատ լավ գիտենք, որ նա դա էլ չէր ուզում թողներ»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս