««Իմ քայլի» թիմն իրեն պատեպատ է տալիս, փորձում են ցանկացած եղանակով Քոչարյանի վրա դուրս գալու եղանակներ փնտրել». Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.

«Փաշինյանի շրջապատի աղբյուրները հայտնում են նրա ծանրագույն հոգեբանական վիճակի մասին: Երեկվա հանրահավաքը պարզապես բարոյապես սպանել է Նիկոլին: «Իմ քայլի» թիմն իրեն պատեպատ է տալիս: Փորձում են ցանկացած եղանակով Քոչարյանի վրա դուրս գալու եղանակներ փնտրել:

Որպես միջնորդ՝ փորձել է հանդես գալ հայտնի մոսկվաբնակ գործարար, Բաղրամյան 26 տելեգրամ ալիքի երբեմնի ֆինանսավորող Ռուբեն Գրիգորյանը, ով 2018թ.-ին լիզում էր նրա կոշիկները, իսկ կես տարի առաջ թռավ դեպի Նիկոլի հակառակորդների ճամբար:

Ռուբեն Գրիգորյանը եկել է Երևան ու փորձել հանդիպել Քոչարյանի հետ: Գրիգորյանի գաղափարը հետևյալն է՝ Քոչարյանը դառնում է վարչապետ, իսկ Նիկոլը՝ փոխվարչապետ արտաքին քաղաքականության գծով:

Ռուբեն Ցոլակովիչին Քոչարյանի շտաբում մերժել են սիրալիր, բայց հաստատակամորեն:

Երեկ ողջ երեկոյան Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը փորձել է Քոչարյանի թիմակիցներին ապացուցել, որ Քոչարյանի շտաբի երկու աշխատակիցների ձերբակալության հետևում կանգնած է անձամբ Փաշինյանը:

Վահե Ղազարյանն արդեն բացեիբաց է հայտարարում, որ որոշ մարզերում ոստիկանությունը դուրս է եկել Երևանի վերահսկողության տակից: Կարճ ասած՝ ուժային կառույցներում փախեփախ է:

Արարատ Միրզոյանի կինը Աննա Հակոբյանին հայտարարել է, որ հենց վերջինիս սեքսուալ կյանքն է դարձել թավշյա հեղափոխության վերջի սկիզբը:

Մի խոսքով, «Իմ քայլը» հօդս է ցնդում:

Երեկ ուշ երեկոյան Փաշինյանի ստացած վերջին նորությունն այն է, որ Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, «ռադ է արել» Փաշինյանի մունետիկներին ու աջակցել է Քոչարյանին:

Փաշինյանի սպառնալիքները, թե Ալիևն իր խնդրանքով նրա նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում կհայտարարի, միայն զվարճացրել են Սամվել Կարապետյանին:

Հետևեք նորություններին: Ամեն ինչ շատ արագ է փոխվում»:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս