Բաժիններ՝

Պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք է բացահայտվել

Դեպքը ձմռանն էր եղել: Փետրվարի 16-ին «Արծվաբերդի» անտառտնտեսությունից ոստիկանության Տավուշի բաժին գրություն էր ստացվել, որ նախորդ օրը գողացել են անտառամիջյան ճանապարհին տեղադրված, «Արծվաբերդի» անտառտնտեսության 2 տեսաձայնագրիչներ:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսեց: Քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով և փոխգործակցելով Բերդի քննչական բաժնի աշխատակիցների հետ, պարզեցին, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 29-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 14-ին ներկայացավ ոստիկանության Տավուշի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն և տեսաձայնագրիչներից մեկը ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս