
Ղրիմի արևելքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել տեղատարափի պատճառով

Ղրիմի թերակղզու արեւելքում որոշել են արտակարգ դրության ռեժիմ սահմանել, որտեղ գիշերվանից տեղացել են տեղումների երկամսյա նորմերը: Այդ մասին Կերչի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորոզդինը հունիսի 17-ին հայտնել է Facebook-ի իր էջում:
Ջրածածկ են եղել հինգ մունիցիպալ կազմավորումներ: Բորոզդինի խոսքով՝ Կերչում շարունակվում է մարդկանց տարհանումը, նրանք կտեղավորվեն հյուրանոցներում եւ հանգստի բազաներում, կապահովվեն երեք անգամյա սնունդով: Ինչպես հաղորդվել է, Ղրիմի արեւելքում տեղացել են տեղումների գրեթե երկամսյա նորմերը՝ 82 միլիմետր, ափերից դուրս է եկել Մելեկ-Չեսմե գետը: Վերջին տվյալների համաձայն, ջրով ծածկվել է 236 տուն եւ Կերչի հիվանդանոցը: Քաղաքի կենտրոնը հոսանքազրկված է, երթեւեկությունը դժվարացել է, առանձին շրջաններում ջուրը հասել է մինչեւ ավտոմեքենաների տանիք:
Փրկարարները բնակիչներին նավակներով տարհանում են ժամանակավար տեղավորման կետեր: Ղրիմի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի պետ Տատյանա Լյուբեցկայան լրագրողներին հայտնել է, որ օրվա ընթացքում նույնպես սպասվում են խիստ հորդառատ անձրեւներ, դրանք կդադարեն միայն հունիսի 18-ի օրվա կեսերին: Անձրեւները Ղրիմում տեղում են մայիսի վերջերից, գործնականում ամեն օր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 17-ին հայտարարել է հերթական փոթորկի նախազգուշացումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: