![](/banners/BeFunky-design.jpg)
Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում հայտնաբերվել է ևս 3 աճյուն
![](https://168.am/wp-content/uploads/2021/02/diak-2.jpg)
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն։
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։