Բաժիններ՝

ԱՄՆ-ի իշխանությունները նշել են Սիրիայի խնդրով Ռուսաստանի հետ համագործակցության գերակայությունները

Սիրիայի խնդրով ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հնարավոր համագործակցությունը պետք է սկսվի հումանիտար միջանցքներից: Այդ մասին ամերիկյան վարչակազմում հայտարարել են Ժնեւի գագաթնաժողովի ավարտից հետո։

«Թեկուզեւ եւ լինի Սիրիայի խնդրով հետագա համագործակցություն, առաջին հերթին մենք պետք է տեսնենք հումանիտար միջանցքների աշխատանքի շարունակությունը»,-լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Նա հայտարարել է, որ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիման ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այն դիրքորոշումը, թե Սիրիան կարեւորություն է ներկայացնում ԱՄՆ-ի համար, հստակ է եղել: Ճեպազրույցն անցկացվել է ինքնաթիռում, ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ժնեւից վերադառնալիս: Դրա մեկնաբանումը տարածել է ամերիկյան վարչակազմը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս