«Այս մարդը բերել է պարտություն, 5000 երեխու գլուխ է կերել, հողեր է տվել, հիմա էլ Հայաստանն է դատարկում՝ սրանից լավ նվեր թուրքերը ե՞րբ էին ունենալու». Էդուարդ Շարմազանով
«Երեք տարի է՝ ասում եմ, որ այս կապիտուլյանտի համար կա երկու հեղինակություն՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները, թուրք-ադրբեջանական տանդեմը։ Բա, եթե հայ ժողովուրդը չի որոշում, ո՞վ է որոշում, Էրդողանն ու Ալիևը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Վայոց Ձորում բնակիչներից մեկին ուղղված Նիկոլ Փաշինյանի հակադարձմանը, թե բնակիչը չի որոշում թուրքն ուր կանգնի։
Էդուարդ Շարմազանովի խոսքով, հունիսի 20-ին, ով ձայն տա Նիկոլ Փաշինյանին, ձայն է տալու Հայաստանի ադրբեջանացմանը։
Նրա բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանը տվայտանքների մեջ է, քանի որ հասկանում է, որ խայտառակ վիճակում է գտնվում։
Ի՞նչ են եղել 3 միլիոն վարչապետները, ինչպես բնորոշում էր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին 2018-ին, թե Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ, առանց որոնց որևէ հարց չի լուծվի, շեշտելով այս հանգամանքը՝ հարց ուղղեց Էդուարդ Շարմազանովը և պատասխանեց, որ Փաշինյանը 3 միլիոն վարչապետներին պատմության գիրկն է ուղարկել դեռևս նոյեմբերի 9-ին, երբ նրանցից գաղտնի ստորագրեց կապիտուլյացիան։
«Այս մարդը բերել է պարտություն, 5 հազար երեխու գլուխ է կերել, հողեր է տվել, հիմա էլ Հայաստանն է դատարկում, սրանից լավ նվեր թուրքերը ե՞րբ էին ունենալու։ Ինձ ոչ թե սրա ասածներն են զարմացնում, այլ այն մարդիկ, որոնց երակներով հայի արյուն է հոսում, բայց դրան աղ ու հացով դիմավորում են, ժողովուրդ, դրա ինչն եք դիմավորում։ Եռաբլուրը մեզ համար եղել է հաղթանակի խորհրդանիշ, այսօր այն դարձել է ողբի խորհրդանիշ՝ սրա պատճառով, որ չկանգնեցրեց պատերազմը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում