
Վեյնալդումը բացատրել է, թե ինչու է ընտրել ՊՍԺ-ն՝ «Բարսելոնայի» փոխարեն

Վերջերս հայտարարվեց, որ կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը «Լիվերպուլից» տեղափոխվում է ՊՍԺ: Հոլանդացի ֆուտբոլիստը բացատրել է, թե ինչու է ընտրել փարիզցիներին, այլ ոչ թե՝ «Բարսելոնային»:
«Մենք շաբաթներ շարունակ անցկացրինք «Բարսելոնայի» հետ բանակցությունները, բայց ակումբը վերջին քայլը չարեց: Հայտնվեց ՊՍԺ-ն, որն ավելի արագ ու որոշիչ էր:
«Բարսելոնային» դժվար էր ասել «ոչ», քանի որ այն առաջին ակումբներից մեկն էր, ով հետաքրքրվեց ինձանով: Բայց ՊՍԺ-ի մարզական նախագիծը համոզեց ու գոհացրեց ինձ:
Դա դժվար որոշում էր: «Բարսելոնան» և ՊՍԺ-ն երկու հիանալի ակումբներ են, և ես կցանկանայի խաղալ երկուսում էլ: Բայց ես գոհ եմ կայացված որոշումից»,- Վեյնալդումի խոսքը մեջբերում է իսպանական Sport-ը:
Սիրարփի Աղաբաբյան