
Բուֆոնը հաստատում է, որ կշարունակի կարիերան

43-ամյա Ջանլուիջի Բուֆոնն այս ամառ ձեռնոցները մեխից չի կախի: Այս մասին նա ասաց La Gazzetta dello Sport-ին:
«Համոզված եմ, որ կշարունակեմ, քանի որ ուժեղ եմ զգում: Ես իմ սեղանին շատ առաջարկներ ունեմ: Չեմպիոնների լիգայից կան թիմեր, որոնք ինձ առաջատար դեր են առաջարկել: Կան թիմեր, որոնք ցանկանում են նվաճել Չեմպիոնների լիգան, բայց ցանկանում են, որ ես փոխարինման դուրս գամ, ինչպես եղավ «Յուվենթուսում»: Կա վերադարձ դեպի հիմք, որն ուժեղացնում է իմ մոտիվացիան: Ես որոշում կկայացնեմ 3-4 օրվա ընթացքում»,- ասել է Բուֆոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջանլուիջի Բուֆոնը կարող է վերադառնալ «Պարմա», որը տեղափոխվել է Սերիա B:
Սիրարփի Աղաբաբյան