Բաժիններ՝

Եղեգնաձորում Փաշինյանի քարոզարշավի ժամանակ կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի շտաբ և պահանջել՝ չնկարահանել Փաշինյանի սակավամարդ հավաքը. Ընտրությունների վերահսկման կոմիտե

Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ընտրությունների վերահսկման կոմիտեն պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Եղեգնաձոր քաղաքում այսօր իրականացվող քարոզարշավի ժամանակ ոստիկանության կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի՝ հավաքի վայրին մոտ գտնվող շտաբ և պահանջել են, որ չնկարահանեն Փաշինյանի սակավամարդ հավաքը, իսկ շտաբի մուտքի մոտ կանգնածներից էլ պահանջել են ներս մտնել։ Անօրինական և անհիմն պահանջին չենթարկված առնվազն երկու քաղաքացի բերման է ենթարկվել՝ ոստիկանության «օրինական պահանջին բչենթարկվելու» հիմքով։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության գործողությունները ակնհայտորեն հետապնդել են քաղաքական նպատակներ և որևէ առնչություն չեն ունեցել այդ կառույցի օրինական գործառույթների հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930